03.09.2024|
18:28
«Իրատեսի» քաղաքական մեկնաբան, լուսահոգի ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆԸ (նրա մահով հյութեղ մի երանգ պակասեց ժամանակակից հայ լրագրության մոնումենտալ «դիմապատկերից»), իր որոնողական (բոլոր առումներով) բնույթին անդավաճան, օրվա ասելիքը, գրեթե առանց բացառության, խճողում էր «նորամուծությամբ»` բառերով, որոնք բացակայում էին հայերենի դարձվածաբանական, բառակազմական, բացատրական և մնացած բոլոր բառարաններից...